Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:58
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին | Աշխատակիցներին սպառնում են՝ հանրահավաքի չմեկնելու դեպքում կկորցնեն աշխատանքը. ՀԺ | Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ |

Մշակույթ

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ
Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ
26/09/2020 22:09

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ․ հորդառատ անձրևի պատճառով համերգի մի մասն անցավ փակ դահլիճում: Միջոցառումն անցկացվեց «Կոմիտասին 151» խորագրի ներքո: Համերգին հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի ներկայությունը ժողովրդի կյանքում չպետք է պայմանավորված լինի միայն հոբելյանական միջոցառումներով:

«Նման միջոցառումները լուրջ խթան են Վարդապետի ժառանգությունը միջազգայնացնելու և հանրայնացնելու առումով: Այդ քաղաքականությունը մեր նախարարության և պետության համար շատ կարևոր են: Կոմիտասն այն անձանցից է ով խորապես ազգային է, միևնուն ժամանակ խորապես միջազգային»,- նշեց Խզմալյանը:

Համերգը կազմակերպել  էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: