Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 21/10/2020 09:06
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ | ԱՄՆ-ն «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Մոլդովայում. ՌԴ արտաքին հետախուզության պետ | Մեկ հաջող օպերացիայով Ադրբեջանի ողնաշարը չենք կոտրել ամբողջությամբ. Արծրուն Հովհաննիսյան | Միշտ ասում էր՝ հպարտ եմ, որ Քյարամի ընկերն եմ. 24 տարեկանում երկու պատերազմի մասնակցեց. հարազատներն ու ընկերը՝ նահատակված Դերենիկ Խաչատրյանի մասին | Մարուսյա տատիկն ու Գառնիկ պապիկն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (լուսանկարներ) | Տիգրան Բալայանը համատեղության կարգով նշանակվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան | Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու, անպայման կխոսենք. Արթուր Վանեցյան | Արցախում կիրառվել է դոնբասյան մարտավարությունը, տապալվել է երկրորդ բլիցկրիգը |

Life

Քանի՞ կիլոգրամ է առաջարկվում նիհարել շաքարախտով հիվանդներին` կյանքը երկարացնելու համար
Քանի՞ կիլոգրամ է առաջարկվում նիհարել շաքարախտով հիվանդներին` կյանքը երկարացնելու համար
26/09/2020 21:31

Որքա՞ն պետք է նիհարեն դիաբետիկ հիվանդները` կյանքի տեւողության եւ սրտի առողջության վրա էական ազդեցություն ունենալու համար: Այս հարցի պատասխանը հրապարակել են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները Annals of Surgery գիտական ​​ամսագրում: Medportal.ru-ի փոխանցմամբ` այսպես կոչված մետաբոլիկ վիրաբուժությունից հետո դուք պետք է կորցնեք ձեր սկզբնական քաշի 5-10 տոկոսը, որպեսզի սրտի եւ արյան անոթների առողջությունը բարելավվի, իսկ կյանքն ավելի երկարի: Նման ազդեցություն է եղել այն մարդկանց համար, ովքեր կորցրել են իրենց մարմնի քաշի 20 տոկոսը սովորական միջոցառումների, դիետայի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով: Մետաբոլիկ վիրաբուժություն են կոչում այն վիրահատությունները, որոնք օգնում են մարդուն նիհարել: Դրանք վերջերս են սկսել մետաբոլիկ կոչել (բարիատրիկի փոխարեն), քանի որ հայտնի է դարձել նյութափոխանակության համար դրանց օգտակարության մասին, առաջին հերթին` գլյուկոզի: Նման վիրահատություն է, օրինակ, ստամոքսի անաստոմեզը:

Գիտնականների համար դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչու է մետաբոլիկ վիրահատությունն այդպիսի ազդեցություն ունենում: Հայտնի է, որ այն բարելավում է արյան գլյուկոզի մակարդակի վերահսկողությունը, նման օպերացիաներից հետո դիաբետիկների մոտ մահվան ռիսկը կարող է կրճատվել 40 տոկոսով:

Բացի այդ, գիտնականները ենթադրում են, որ վիրահատությունների լրացուցիչ, քաշի կորստի հետ կապ չունեցող օգտակարությունը կարող է նաեւ կախված լինել աղիքային միկրոբիոմի փոփոխությունից կամ հորմոնների արտազատումից: