Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 05/12/2020 15:46
Գագիկ Ծառուկյանը մտավ ԱԱԾ | Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրել է Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին | Ադրբեջանցի զինյալները ևս 750մ և կարևոր հենակետ են պահանջում սյունեցիներից. Ահազանգ Արավուս գյուղից | Դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան. Սերժ Սարգսյան | Հանրահավաք Ազատության հրապարակում․ ՈՒՂԻՂ | «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը | Ինչ է կատարվում Երեւան-Աբովյան ավտոճանապարհին | Շատ ուրախ եմ մեր թիմի համար․ Բայրամյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու մասին |

Մշակույթ

«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
26/09/2020 15:15

Այսօր հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի` Սողոմոն Սողոմոնյանի ծննդյան օրն է: Որբանալով վաղ տարիքում՝ Կոմիտասը հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895-ին նա ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում։ Սովորել է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար: Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ Հայտնի է որպես երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաներից մեկը:

 

«Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը... Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ։ Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային... Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը»,- այսպես է նրան բնորոշել Ավետիք Իսահակյանը։

Եղեռնի դրվագներից հետո, թեև աշխատանքների կորուստը ծանր ազդեց Վարդապետի ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը, բայց ամերիկահայ հոգեբան Մելինե Գարագաշյանը պնդում է, որ նա չի խելագարվել ու մինչև կյանքի վերջ էլ առողջ է ապրել:

«Դուք դա կհասկանաք, եթե կարդաք նրան այցելած մարդկանց հիշողությունները»,- ասել է հոգեբանը:

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։

Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի:

Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից»։

Կոմիտասի մտքերից

 
«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է