Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 22:11
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա մեր վերջին ճակատամարտն է և հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան | ՀԱՊԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 22:00, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ. | ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ | Ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել Մարտունու մոտակայքում. Արցախի նախագահի խոսնակ | Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել | Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը |

Հայաստան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զեյթունում փլուզված շենքի բնակիչներին նոր բնակարան կհատկացնեն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զեյթունում փլուզված շենքի բնակիչներին նոր բնակարան կհատկացնեն
17/09/2020 11:54

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 2020 թվականի օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 182,075.1 հազ. դրամ, որից՝ 1) 182,051.1 հազ. դրամը՝ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով) վկայագրի (այսուհետ՝ վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով շահառուներին ֆինանսական աջակցության տրամադրման համար,

 

2) 24.0 հազ. դրամը՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նոտարի դեպոզիտ հաշվի սպասարկման նպատակով նոտարին փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ այդ օրը շենքի փլուզման հետևանքով 5 մուտքերից մեկը փլուզվել էր:

Մանրամասները՝ տեսանյութում