Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 22:03
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ | Ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել Մարտունու մոտակայքում. Արցախի նախագահի խոսնակ | Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել | Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | Աղբյուր․ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով | Հակառակորդը Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում լայնամասշտաբ գործողություն է սկսել |

Քաղաքականություն

Ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ. Ծառուկյան
Ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ. Ծառուկյան
17/09/2020 11:31

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում այսօր արված գրառմանը: «Կարծում եմ ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանը:


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ակնարկել էր Գագիկ Ծառուկյանի դեմ 1970-ականների վերջին հարուցված քրեական գործի մասին՝ այդպիսով հակադարձելով իր պաշտոնավարման դեմ ելույթներին: