Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 22:06
armtimes.com Փաստաբանների պալատի նախագահը դատի է տվել Առողջապահության նախարարին | Գեւորգ Պետրոսյանի ճեպազրույցն ընդհատվեց. նա ոստիկանների հետ երկար քայլեց, ներկայացրեց բժշկական փաստաթուղթ եւ տուգանվեց | Մետաքսե դիմակները լավագույնն են ճանաչվել #COVID_19-ի դեմ | «Մարդը տնական օղիով ու պինցետով պատրաստվում էր բուժել»․ ակցիա` կառավարության դիմաց | Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել | Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում | Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ եվ երեխայի հետ զբոսնելիս | Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը |

Քաղաքականություն

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Նիկոլ Փաշինյան
Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Նիկոլ Փաշինյան
17/09/2020 10:42

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ  Հարությունյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հայտարարել էր հետեւյալը. ««Դե, եթե խոսում եք այլասերվածության մասին, ապա ապագայում, կարծում եմ, որ Կոտայքի որոշ բնակիչներ կսովորեն հարգել մարդկանց, կառավարել իրենց հորմոնները եւ սիրել եկեղեցին: Այդ դեպքում նրանք թույլ չեն տա սեռական ոտնձգություններ»: Նա, ըստ երեւույթին, ակնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով 1979-ին դատապարտվել էր բռնաբարության համար: