Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 20:53
Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում. Պետրոսյան | Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. Փաստինֆո | Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան | Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | «Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը գնացել է ՔՊ նիստին «պտիչկա»-ի համար. ներկաները զարմացել են |

Քաղաքականություն

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Նիկոլ Փաշինյան
Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. Նիկոլ Փաշինյան
17/09/2020 10:41

Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ  Հարությունյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հայտարարել էր հետեւյալը. ««Դե, եթե խոսում եք այլասերվածության մասին, ապա ապագայում, կարծում եմ, որ Կոտայքի որոշ բնակիչներ կսովորեն հարգել մարդկանց, կառավարել իրենց հորմոնները եւ սիրել եկեղեցին: Այդ դեպքում նրանք թույլ չեն տա սեռական ոտնձգություններ»: Նա, ըստ երեւույթին, ակնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով 1979-ին դատապարտվել էր բռնաբարության համար: