Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:35
Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան | ԱՄՆ արեւմտյան նահանգներում 1.5 միլիոն հեկտար ծածկող գրեթե 70 խոշոր հրդեհ է տեղի ունեցել | Արցախն է կանչում՝ օգնության հասեք .💙💛 Ջավախքցիները երգում են | Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար | Նինոծմինդայում երիտասարդները կամավորագրվում են Արցախ մեկնելու համար | Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ | Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից |

Աշխարհ

Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմիի» արձանիկի վրա ու տեսագրել դա
Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմիի» արձանիկի վրա ու տեսագրել դա
17/09/2020 09:14

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, միզել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արձանիկի վրա, տեսանկարահանել դա, ավելին՝ հոլովակը հրապարակել Twitter-ի իր էջում։ Հոլովակում երեւում է, որ ռեփերը մրցանակը դրել է զուգարանակոնքի մեջ։ «Հավատացեք, ես կանգ չեմ առնի»,- հոլովակը մակագրել է նա։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Ուեսթի վերջին հրապարակումները զարմացնում են իրենց եւ կոչ են արել կանգ առնել։ Նրանց մի մասին ծիծաղեցրել է, որ ռեփերը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ։

Ընդ որում, Քանյեի հրապարակումները, որը տառապում է երկբեւեռ խանգարմամբ, բավական տարօրինակ են։ Ինչի մասին է վկայում, օրինակ, հրապարակումների շարքը, որում նա իրեն նոր Մովսես է հայտարարեկ եւ հրաժարվել նոր երաժշտություն թողարկել այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունները, որոնց հետ պայմանագիր է կնքել, իրեն չազատեն դրանց պարտավորություններից։ Արտիստը սոցիալական ցանցում հրապարակել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝նախապես տպելով այն եւ կախելով իր պատին։