Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 20:27
Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. Փաստինֆո | Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան | Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | «Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը գնացել է ՔՊ նիստին «պտիչկա»-ի համար. ներկաները զարմացել են | Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը (ֆոտո) |

Քաղաքականություն

Դատախազն իրեն թույլ տվեց ինձ հայհոյել ու կպնել իմ սրբություններին. Դավիթ Պետրոսյան
Դատախազն իրեն թույլ տվեց ինձ հայհոյել ու կպնել իմ սրբություններին. Դավիթ Պետրոսյան
17/09/2020 08:55

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղի ունեցավ մեր հերթական դատական նիստը, որի ընթացքում ինձ հեռացրեցին դատական նիստերի դահլիճից։ Այսօր պետք է ցուցադրվել այն տեսանյութը, որի ժամանակ ինձ և ընկերներիս ուղղվել էին ամենածանր վիրավորանքներն ու սեռական բնույթի հայհոյանքները։ Դատախազը տեսանյութի դիտման ժամանակ այդ ամենը փորձեց որակել որպես "ուղղակի վիրավորանքներ" ու նշեց, որ դրանք գործի հետ կապ չունեն, հեգնանքով ավելացնելով, որ եթե մեզ հաճելի է այդ ամենը էլի լսել, կարող ենք շարունակել դիտել։ Դրան ի պատասխան ես ասեցի, որ եթե ուղղակի վիրավորանքներ են, նույնը ես իրեն եմ ասում, որից հետո սառնասիրտ, օրենքը շատ սիրող դատախազը նիստերի դահլիճում իրեն թույլ տվեց ինձ հայհոյել ու կպնել իմ սրբություններին, դատարանն ինձ կոչ արեց հարգել դատարանը և տոն չբարձացնել․․․․․․․

 
Այսքանից հետո ես կասեմ հետևյալը։
Ես շատ լավ գիտեմ, թե ԿԳԲ-ն ոնց է օգնել, որ այս գործը մեր վրա կարեն, ես շատ լավ գիտեմ, որ ոստիկանությունը թքած ունի այս ամենի վրա, իսկ քննչականը ոչինչ չի արել, որ գործը բացահայտվի։ Վերոնշյալ կառույցները, որոնք չունեն ոչ մի արժեք ու սկզբունք իմ հետ ընդհանրապես կապ չունեն, ես Ձեր վրա թքած ունեմ, Ձեր պագոնների շնորհիվ երբ որ պետք է խոսում եք օրենքից, երբ որ պետք է արտահայտվում եք ըստ պահի ցանակության, որ պատասխանեմ կդատեք, ոնց որ հիմա եք անում, բայց իմացեք դուք վախկոտ, քծնող կարիերիստ պնակալեզներ եք։ Ներկայիս իշխանություննե՛ր, այս ամենը տեղի է ունենում Ձեր անգործության արդյունքում, դեռ պարզ կդառնա, հատուկ եք անում, թե ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ մտածում եք, որ չխառնվեք։
Ես չէի ցանկանում նման տոնով խոսել, բայց եթե խաղի կանոննները այսպես են, ստիպված եմ նման կերպ խոսել։ Սանկցիաները ձեր ձեռքում են, իշխանությունը ձեր ձեռքում է, որի արդյունքում էլ կա անպատասխանատու վարքագիծ, բայց ճշմարտությունը ինձ մոտ է, իսկ իսկական ուժը դրա մեջ է։ Այս կեղծ, վախկոտ, բազակի ստանդարտներով միջավայրը ինձ համար խորթ է, ես դրա հետ չեմ հարմարվելու, այլ հարց է, թե այդ ինչ գնով է լինում։
Այս ամենը գրեցի ֆեյսբուքով, որը չեմ սիրում անել, ճիշտը մարդկանց դեմքին ասելն ու անելն է, բայց այս պահին այսքանը։
Մարդ ամեն ինչ կարող է կորցնել, բայց ինքասիրությունն ու արժանապատվությունը չեք կարող վերցնել»: