Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 12:02
Խորհրդարանական հանձնաժողովի նիստը տեւեց ընդամենը 4,5 րոպե | Բայդենը Թրամփին անվանել է «Պուտինի թուլա» | Արսեն Հարությունյան․ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու | 300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին | «Ալաշկերտը» պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել զինվաժ ուժերին. Ակումբի սեփականատիրոջ ուղերձը | Արցախի միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը. Արցախի ԱԳՆ | Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին | Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանին ասել են, որ կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի ամբողջ գումարը
«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանին ասել են, որ կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի ամբողջ գումարը
17/09/2020 08:45

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանը իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, եւ դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց: Եվ չնայած խմբակցության անդամները հայտարարում էին, թե չգիտեն Բագրատյանի որոշման պատճառները, սակայն տարբեր տեղեկություններ հրապարակվեցին, որ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցված, եւ նա շուրջ 50 մլն դրամի պարտավորություն ունի, որը պետք է վերադարձնի պետությանը:

 

Եվ, ահա, պատգամավորը հույս է ունեցել, թե դուրս գալով խմբակցությունից եւ կուսակցությունից՝ նրան ներվելու է ամեն ինչ, եւ անգամ գումար վերադարձնելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն իրականում այդպես չէ, եւ վերջերս Սերգեյ Բագրատյանին ասել են, որ նա պետք է կոպեկ առ կոպեկ բերի եւ վճարի աբողջ գումարը:

Նկատենք, որ Սերգեյ Բագրատյանը կրկին ընդհատակում է, այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին եւ, առհասարակ, չի շփվում ոչ մեկի հետ: Այսպիսով, Սերգեյ Բագրատյանին ասել են, որ, միեւնույնն է, պետք է ամբողջ գումարը նա վերադարձնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում