Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 12:12
300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին | Խորհրդարանական հանձնաժողովի նիստը տեւեց ընդամենը 4,5 րոպե | Բայդենը Թրամփին անվանել է «Պուտինի թուլա» | Արսեն Հարությունյան․ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու | 300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին | «Ալաշկերտը» պատրաստ է հնարավոր ամեն ինչով օգնություն ցուցաբերել զինվաժ ուժերին. Ակումբի սեփականատիրոջ ուղերձը | Արցախի միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը. Արցախի ԱԳՆ |

Աշխարհ

Լոս Անջելեսի ոստիկանության պետը հանցավորության աճը կապել է կորոնավիրուսի հետ
Լոս Անջելեսի ոստիկանության պետը հանցավորության աճը կապել է կորոնավիրուսի հետ
17/09/2020 07:52

Լոս Անջելեսի ոստիկանության պետ Միշել Մուրը կորոնավիրուսի համավարակի տնտեսական եւ էմոցիոնալ հետեւանքները կապել է քաղաքում հրազենի կիրառմամբ բռնության աճի հետ։ «Մենք ուժգին սթրես ենք ապրում, մեծ թվով համակեցություններ հայտնվել են դեպրեսիայի որոշակի աստիճանի սահմանին»,- ասել է Մուրը ոստիկանության քաղաքացիական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը։ Նա հավելել է, որ բարերի եւ ակումբների փակումից հետո փողոցային եւ տնային երեկույթները «բարերար հող են դարձել որոշ ինքնաբերական բռնության համար»։

Այս տարվա սեպտեմբերին քաղաքում սպանությունների թիվն աճել է գրեթե 14 տոկոսով՝ անցյալ տարվա համեմատությամբ եւ ավելի քան 20 տոկոսով՝ 2018 թվականի համեմատությամբ։

Մուրն ասել է, որ դեպարտամենտը շարունակում է փողոցներում անվտանգության ապահովման իր առաքելությունը, բայց նշել է, որ բյուջեի կրճատումը, հավանաբար, կհանգեցնի փողոցներում շուրջ 250 ոստիկանների կրճատման։