Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 12:19
300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին | Խորհրդարանական հանձնաժողովի նիստը տեւեց ընդամենը 4,5 րոպե | Բայդենը Թրամփին անվանել է «Պուտինի թուլա» | Արսեն Հարությունյան․ Համոզված ենք, որ այս անգամ ևս հաղթանակը մերն է լինելու | 300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին |

Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում
Էկոնոմիկայի նախարարություն. կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում
16/09/2020 21:27

Կոնյակի գործարանները ինքնարժեքից ցածր գնով խաղող չեն գնում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծել, որի անդամները հետեւում են, թե խաղող են ընդունում գինու եւ կոնյակի գործարանները, թե արդյոք հերթեր են գոյանում, եւ որքանով է ճշգրիտ քաշը:

 

«Հանրությունում վկայություններ են տարածված այն մասին, որ գործարաններում խաղողը գնում են կիլոգրամի դիմաց 100 դրամով: Նման բան չի կարող լինել: Գնումն իրականացվում է առնվազն 135 դրամով, սակայն հիմնականում ՝ 140-150 դրամով: Որոշ դեպքերում՝ 150- 155 դրամով»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ նախարարությունը քննարկում է նոր կանոնները, որոնք կկարգավորեն ինչպես ֆերմերների, այնպես էլ գործարանների իրավունքներն ու շահերը: