Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 13:58
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը | Թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված հայկական Սու-25 գրոհիչի մնացորդները. Լուսանկարներ | Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետանին. ՊՆ խոսնակ | Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետանին. ՊՆ խոսնակ | Միայն F-16-ը կարող էր թեկուզ 60 կմ խորությունից համապատասխան բարձրությունից տեսնել «Սու-25»-ը. Արծրուն Հովհաննիսյան | «F-16-ը ՀՀ օդային տարածքը խախտել է, բայց խորքեր չի մտել». Ա. Հովհաննիսյան | «Ավրորա»-ի համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ |

Տնտեսություն

Տնօրեն. ալկոհոլի արտադրության շրջանառությունն ընկել է 40 անգամ, 40 աշխատակցից 39-ն աշխատանքից ազատվել է
Տնօրեն. ալկոհոլի արտադրության շրջանառությունն ընկել է 40 անգամ, 40 աշխատակցից 39-ն աշխատանքից ազատվել է
16/09/2020 21:12

Ալկոհոլի արտադրության շրջանառությունն ընկել է 40 անգամ, 40 աշխատակցից 39-ն աշխատանքից ազատվել է: Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասաց Ptghni Gold ձեռնարկության տնօրեն Նորայր Բալյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսային ճգնաժամը մինչ այժմ հաջողվել է մեղմել առկա ռեսուրսների հաշվին: «Այժմ որոշում է ընդունվել վաճառքի հանել ձեռնարկությունը բրենդի հետ միասին, եւ վերապրոֆիլավորել գործարանը՝ դարձնելով այլ՝ ալկոհոլային ոլորտի հետ կապ չունեցող արտադրություն: Մեր ձեռնարկությունը շատ ճգնաժամներ է տեղել, այդ թվում 2008 եւ 2013 թվականներին, եւ ամեն անգամ հաղթահարել է դրանք, եւ այս դեպքում ամեն ինչ բարդացնում է անորոշությունը»,-նշեց Բալյանը:

 

Նա պարզաբանեց, որ ձեռնարկությունն իր միջոցներով աջակցել է աշխատակիցներին ՝ հույս ունենալով, որ նրանք կկարողանան վերադառնալ կառավարության աջակցության ծրագրի հաշվին, սակայն պետությունից գործարանն օգնություն չի ստացել:

NEWS.am-ի հետ զրույցում «Արենիի գինու գործարանի» տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը, իր հերթին, հայտնեց, որ արտադրանքի իրացումը սերտորեն կապված է զբոսաշրջային հոսքի հետ:    

 «Խաղողի մթերման մակարդակն այս տարի հասել է 70 տոկոսի , այսինքն՝ գրեթե 200 տոննա մեկ կգ դիմաց 250 դրամով: Ֆերմերները Վայոց ձորից են, պայմանագրերը ստորագրված են, նրանց հետ աշխատում ենք վաղուց»,-նշեց նա:  

Սիմոնյանը նշեց, որ իրենց գործարանը եւս ստիպված է եղել կրճատել աշխատակիցներին. 13-ից աշխատում է 8-9 մարդ: 

«Հուսով եմ՝ մինչեւ տարեվերջ կհաջողվի ինչ-որ չափով վերականգնել ծավալները: Ինչ վերաբերում է աջակցության ծրագրին, մենք դրանից օգտվել են, ինչը զգալիորեն մեղմել է իրավիճակը»,-հավելեց նա:  

Հիշեցնենք, որ օգոստոսի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով աջակցություն է ցուցաբերվում խաղողագործներին, գինեգործներին ու կոնյակագործներին:

Օժանդակության տրամադրման ձեւերը եւ դրանց պայմանները հետեւյալն են՝ վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով` մինչեւ 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչեւ 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,  յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը, ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ,վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի, քան 6 ամիս.

Չնայած դրան՝ խաղողագործները պարբերաբար դժգոհություն են հայտնում՝ կապված խաղողի մթերման ցածր գնի հետ՝ բողոքի ակցիաներ անցկացնելով, ինչպես տեղի ունեցավ այսօր, երբ Շահումյան գյուղի բնակիչները փակեցին Երեւան-Երասխ մայրուղին: