Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 13:45
«F-16-ը ՀՀ օդային տարածքը խախտել է, բայց խորքեր չի մտել». Ա. Հովհաննիսյան | «Ավրորա»-ի համահիմնադիրների եւ նախագահների հայտարարությունն Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ | Զոհեր կան նաեւ Կոտայքի մարզից. մարզպետարանը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին | Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա. Չշշկռեք. Արարատ Միրզոյանը հրապարակել է Փաշինյանի լուսանկարը | Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան | Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան | Ադրբեջանի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է. տեղեկատվական կենտրոն | «Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև 29-ին»․ Լապշին |

Տարածաշրջան

Ռուսաստանի հետ սահմանը բացելու հարցը կքննարկվի վաղը, վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9. Մհեր Գրիգորյան
Ռուսաստանի հետ սահմանը բացելու հարցը կքննարկվի վաղը, վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9. Մհեր Գրիգորյան
16/09/2020 18:05

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ գործողություններ են իրականացվում Ռուսաստանի հետ սահմանը բացելու համար: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ խնդիրն իրոք բարդ է եւ վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը: Նրա փոխանցմամբ՝ ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն: Կա միայն ցամաքային մի ուղի՝ Բելառուս-Ռուսաստան, բայց դա այլ խնդիր է եւ այլ կարգավորման տիրույթում:

 

«Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ հարթակը միասնական լուծման գալու եւ խնդիրը կարգավորելու համար ԵԱՏՄ հարթակն է: Այն ունի բավարար գործիքակազմ»,- ասաց Գրիգորյանը: Նա վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ սահմանի բացման հարցն այսօր օրակարգային է, եւ քննարկվելու է վաղը: «Վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-ին կամ 9-ին»,- եզրափակեց փոխվարչապետը:

https://www.armtimes.com/hy/article/195905