Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 13:38
Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա. Չշշկռեք. Արարատ Միրզոյանը հրապարակել է Փաշինյանի լուսանկարը | Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան | Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան | Ադրբեջանի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է. տեղեկատվական կենտրոն | «Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև 29-ին»․ Լապշին | Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացմանը | «Ունենք զոհեր». Արծրուն Հովհաննիսյան | Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան |

Տարածաշրջան

Այսօր տեղի կունենա Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը
Այսօր տեղի կունենա Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը
16/09/2020 10:22

Սեպտեմբերի 16-ին թուրքական դատարանում տեղի կունենա պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական լսումը: Այս մասին տեղեկանում է «Ակոս» պարբերականը: Սպասվում է, որ այսօր կայանալիք նիստին որպես վկա լսվելու է սպանության օրը հերթապահած, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Ստամբուլի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ահմեթ Քյոքյոյը, որի վկայությունների հիման վրա կհստակեցվեն գործի որոշ մանրամասներ:

Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են ընդլայնել գործը` լսելով 2004 թվականին Դինքի հետ հանդիպած Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին:

Ենթադրվում էր, որ Դինքին սպանած ազգայնական Օգյուն Սամասթը ազատ է արձակվելու սեպտեմբերին, սակայն նրա ազատազրկման ժամկետը ավելացել է ևս 4 տարով` բանտի աշխատակիցների վրա հարձակվելու պատճառով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: