Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 13:38
Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա. Չշշկռեք. Արարատ Միրզոյանը հրապարակել է Փաշինյանի լուսանկարը | Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան | Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան | Ադրբեջանի լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան զինվորականներ կային, կեղծ է. տեղեկատվական կենտրոն | «Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակվել է ոչ միայն 24-ին և 27-ին, այլ նաև 29-ին»․ Լապշին | Փաշինյանը դեմ է արտահայտվել Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացմանը | «Ունենք զոհեր». Արծրուն Հովհաննիսյան | Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». ԲՀԿ-ի դեմ օղակը սեղմվում է. ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք «երգել» են Ծառուկյանի դեմ
«Հրապարակ». ԲՀԿ-ի դեմ օղակը սեղմվում է. ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք «երգել» են Ծառուկյանի դեմ
16/09/2020 09:22

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն առաջիկայում ԲՀԿ-ի շուրջ օղակն էլ ավելի կսեղմի, կհարուցվեն քրեական նոր գործեր՝ ոչ միայն գործարար խավի ներկայացուցիչների, այլեւ քաղաքական դեմքերի դեմ։ Մեզ պատմեցին, որ գործ «կարելու» հարցում իշխանություններն ակտիվ «որոնողական» աշխատանքներ են տանում, գտնում են նախկին ԲՀԿ-ականների, ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ից նեղացածների, կուսակցությունից հեռացածների եւ համատեղ «աշխատելու» առաջարկ անում։

 

Նաիրա Զոհրաբյանի դեմ, օրինակ, նյութեր են հավաքում ԲՀԿ-ից վերջերս դուրս եկած Սերգեյ Բագրատյանի միջոցով։ Խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ թե՛ Բագրատյանը, թե՛ Զոհրաբյանը ընտրվել են նույն ընտրատարածքից․ պատմում են, որ Բագրատյանին հանձնարարել են մարդկանց գտնել, որոնք Զոհրաբյանի դեմ ցուցմունք կտան։

Տեղեկությունը Բագրատյանից ճշտել չհաջողվեց, նա տեւական ժամանակ ընդհատակ է անցել, խորհրդարանի նիստերին էլ չի հաճախում։ Իմացանք նաեւ, որ վերջերս կալանավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք նույնպես «երգել» են Ծառուկյանի դեմ, եւ հիմա նրանց «երգը» նոր գործիքավորում է ստանում՝ քրգործի տեսքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում