Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 12:33
Հյուսիսային ուղղությամբ կռվում են թուրքական F-16 կործանիչները. Հասցնում են ռմբաավիացիոն հարվածներ. Շուշան Ստեփանյան.www.banak.info | Տեսանյութը նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել/ առաջնագծի դիրքերից մեկի ուղղությամբ իրականացրած ադրբեջանական հարձակումը ձախողվել է | Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները Մակրոնն անվանել է վտանգավոր և չմտածված | Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:56-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում. կան տուժածնե | Պայթյուն՝ Արթիկում, կան տուժած | Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու | 300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին |

Մամուլի տեսություն

«Հրապարակ». Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործ կարող է հարուցվել, որի «հերոսը» Խաչատուրովը կլինի
«Հրապարակ». Ապրիլյան պատերազմի դեպքով քրեական գործ կարող է հարուցվել, որի «հերոսը» Խաչատուրովը կլինի
16/09/2020 08:55

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը շուտով կհրապարակի մեկամյա գործունեության արդյունքները կամ ուսումնասիրությունների եզրակացությունը, եւ, ինչպես հանձնաժողովի իշխանական անդամները չեն բացառում, դրանից հետո կարող է քրեական գործ հարուցվել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, քրգործի առանցքային «հերոսը» կլինի 2016 թվականի պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։

 

Հանձնաժողովն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ քառօրյա պատերազմի հրադադարի համար Մոսկվա մեկնած Խաչատուրովի պայմանավորվածությունների մասին որեւէ գրավոր փաստաթուղթ, արձանագրություն կամ պայմանավորվածության մասին հավաստող որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, ավելին՝ Հայաստան վերադառնալուց հետո էլ, ենթադրվում է, նա պետք է զեկուցեր գերագույն գլխավոր հրամանատարին, թե ինչ պայմանավորվածության արդյունքում է հրադադարը կնքվել, սակայն զեկույցի մասին որեւէ պաշտոնական արձանագրություն որեւէ արխիվում գոյություն չունի։

Հարց է առաջանում․ ինչի՞ շուրջ եւ ո՞ւմ հետ է Խաչատուրովը պայմանավորվել։ Սա էլ լինելու է հանձնաժողովի գլխավոր «եզրահանգում-բացահայտումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում