Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 30/09/2020 12:57
Հայաստանը քննարկում է ՄԻԵԴ միջպետական գանգատ ներկայացնելու հարցը. Եղիշե Կիրակոսյան | Հյուսիսային ուղղությամբ կռվում են թուրքական F-16 կործանիչները. Հասցնում են ռմբաավիացիոն հարվածներ. Շուշան Ստեփանյան.www.banak.info | Տեսանյութը նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել/ առաջնագծի դիրքերից մեկի ուղղությամբ իրականացրած ադրբեջանական հարձակումը ձախողվել է | Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները Մակրոնն անվանել է վտանգավոր և չմտածված | Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:56-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում. կան տուժածնե | Պայթյուն՝ Արթիկում, կան տուժած | Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու | 300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին |

Տարածաշրջան

Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումների գործով կալանավորվել է 11 անձ, որոնցից 3-ը հայ են. էդուարդ Այվազյան
Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումների գործով կալանավորվել է 11 անձ, որոնցից 3-ը հայ են. էդուարդ Այվազյան
15/09/2020 21:52

Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ օգոստոսի 23-ին տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է 11 անձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։ «Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամսյա կալանավորումը։ Կալանավորվածներից երեքը հայեր են, ութը՝ ադրբեջանցիներ։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել մասսայական ծեծկռտուք կազմակերպելու հոդվածով։ Այս պահին նախաքննության փուլ է»,- ասաց նա։

 

Այվազյանը պատմեց, որ դատարանի որոշման հրապարակումից հետո հայերի հարազատները Ախալքալաքի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։

Էդուարդ Այվազյանը նշեց, որ այդ դեպքի վերաբերյալ զարգացումներ չկան. ամեն ինչ հանդարտ է։