Beauty of Armenia տուրիստական ընկերության ֆեյսբուքյան կեղծ էջն է, իրականն էլ չկա՝ ջնջված է: Այս կեղծ էջում 100-ից ավելի օգտատերեր գրառումներ են կատարել, որ Beauty of Armenia տուրիստական ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը իրենցից գումարներ է վերցրել՝ հանրապետության տարբեր տուրիստական կենտրոններում հանգիստը կազմակերպելու համար ու անհետացել: Քաղաքացիները գումարները փոխանցել են Շահվերդյանի ներկայացրած հաշվեհամարին: Հանգստի մեկնել ցանկացող քաղաքացիները գումարը փոխանցելուց մի քանի օր հետո փորձել են կապ հաստատել Շահվերդյանի հետ, սակայն նրա հեռախոսը կամ անջատված է, կամ անհասանելի: Ամրագրեք X քանակով գիշերակաց Հայաստանի որևէ հյուրանոցում և ստացեք նույնքան գիշերակաց նվեր: