Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 27/01/2021 00:39
Տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը այսօր կժամանի Հայաստան | Չի կարելի անձով պայմանավորված, իշխանություն երկարացնելու համար օրենք փոխել. Թովմասյանը՝ ԱԺ–ի լուծարման գաղափարի մասին | Արմեն Ղուլարյանը կնշանակվի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ | Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին | Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ | Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում | Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել. փորձագետի արձագանքը՝ Փաշինյանի անձնագիրը հափշտակելու՝ ԱԳՆ բացատրությանը | Լավրով. Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |

Զբոսաշրջություն

The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկը
The Daily Beast. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենահիասքանչ վանքերից մեկը
11/08/2020 08:51

Մինչ այժմ դուք, անկասկած, գտել եք COVID-19-ի հետ կապված տագնապը հաղթահարելու միջոց: Հնարավոր է՝ դուք հանգստանում եք խորը շունչ քաշելով կամ պարզապես թունդ խմիչք եք լցնում ձեզ: Ես սիրում եմ աչքերս փակել եւ պատկերացնել իմ ճանաչած ամենախաղաղ վայրերից մեկը՝ Հայաստանի լեռներում գտնվող Գեղարդի վանքը: Երբեմն ես գրեթե զգում եմ դրա ներսի օդը` զով, մաքուր եւ քաղցր՝ խնկով: Իմ շուրջը մթնշաղի մեջ մոմերն առկայծում են` կոպիտ փորված պատերի ֆոնին՝ ծխից եւ ժամանակից սեւացած: Եթերային ներդաշնակությունները պարուրաձեւ բարձրանում են դեպի սավառնող գմբեթը, որի դիտանցքից ներթափանցում է լույսի ճառագայթը, որը ջերմացնում է իմ ճակատը: Ես հավատացյալ չեմ, սակայն Հայաստանի վանքերում գտա աստվածային անխռովության մի շող, որը բերեցի տուն, The Daily Beast-ի իր հոդվածում գրում է Բենջամին Քեմփերը։

 

«Հայաստանում՝ Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին եւ Իրանին սահմանակից քրիստոնեական երկրում, դուք միշտ եկեղեցու մոտ կհայտնվեք: Այսօր Հայաստանի քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը, եւ արտերկրում գտնվող սփյուռքի միլիոնավոր հայերը, պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն: Փաստորեն, Հայաստանը առաջին երկիրն է եղել, որը քրիստոնեությունը 301-ին դարձրել է իր պաշտոնական կրոնը, մոտավորապես 80 տարի առաջ այն բանից, երբ նույնը արեց Հռոմեական կայսրությունը: Այս առավելությունը մեկն է այն պատճառներից, որ ամենագրավիչ քրիստոնեական տեսարժան վայրերը նույնպես աշխարհի ամենահներից են՝ վերցրեք, օրինակ, Էջմիածնի տաճարը, որը համարվում է երկրագնդի առաջին տաճարը՝ կառուցված մ․թ․ 304 թվականին:

Բայց ձեզ պարտդիր չէ իմանալ այս պատմությունը, առավել եւս՝ հետեւել Ավետարանին, որպեսզի ձեզ ապշեցնեն հենց շենքերը եւ որպեսզի երիտասարդացնող լռություն գտնեք դրանց պատերի ներսում։ Հայկական եկեղեցիները, որոնք պսակված են կոնաձեւ գմբեթներով, որոնք մխրճվում են ամպերի մեջ եւ վեր են հառնում անտառների ու մարգագետինների վրա, տպավորիչ եւ խիստ ֆոտոգենիկ են, հատկապես հեռվից դիտելիս: Մոտեցեք եւ կարող եք նկատել արեւի եւ որթատունկերի կամ (վաղուց անհետացած) պարսկական առյուծների զոոմորֆ պատկերներ, հայկական զրադաշտականության պահպանված մոտիվներ: Մտեք ներս եւ կտեսնեք հիպնոտիկ միահյուսված քարե խաչեր, լայն բացված աչքերով խունացած որմնանկարներ, թաքնված գաղտնի անկյուններ եւ անցումներ, որոնք կգրգռեն ձեր երեւակայությունը եւ կստիպեն ձեզ ուղեւորվել արկածներ որոնելու, ինչպես երեխային ուրվականներով տանը:

Խորհուրդ նրանց համար, ովքեր առաջին անգամ են այցելել Հայաստան՝ սահմանափակվեք օրական երկու կամ երեք եկեղեցիներով: Հայաստանի ճանապարհները, ինչպես հայտնի է, ոլորուն են, շրջագայությունները երկար եւ հագեցած են տեղեկատվությամբ, իսկ վանքերը լի են հրաշքներով, որոնք արժանի են ձեր դանդաղ եւ հստակ ուշադրությանը: Հնարավոր է, որ Հայաստանում ավելի շատ եկեղեցիներ լինեն, քան նռան մեջ հատիկներ, բայց այս յոթ վանքերը` փոքրիկ մատուռներից մինչեւ եկեղեցական հոյակապ համալիրներ, հատկապես արժանի են ուխտագնացության»,- գրում է հեղինակը:

Նրա կարծիքով՝ վանքերի եւ տաճարների թվում, որոնք պետք է այցելել Հայաստանում՝ Խոր Վիրապն է, Էջմիածնի Մայր տաճարը, Տաթեւը, Գառնին, Գեղարդը, Նորավանքը, Սեւանավանքը։