Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 21:51
Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | Աղբյուր․ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով | Հակառակորդը Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում լայնամասշտաբ գործողություն է սկսել | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան |

Իրավունք

Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը
Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը
09/08/2020 10:29

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Լոռու մարզու բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայով, կեսօրին, Սեբաստիա փողոցում իր առջևով ընթացող, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանի ավտոքարշակից ճանապարհ է ուզել, սակայն ավտոքարշակն ունեցել է տեխնիկական խնդիրներ և ճանապարհ չտալու պատճառով Հ. Զարոյանը ավտոմեքենայի միջից հայհոյանքներ է իջեցրել Ս. Հարությունյանի հասցեին, որից հետո ստանալով պատասխան, նա իր ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել ավտոքարշակի վարորդի վրա, որից հետո նրանք իրար հարվածներ են հասցրել:

 

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն ոստիկանությունում Է. Մարուքյանի վարորդը հերքել է այդ ամենը՝ ասելով, որ ավտոքարշակի վարորդն է նախահարձակ եղել, սակայն Մալաթիայի ոստիկանները կարողացել են նշված վիճաբանության վայրում գտնվող մի քանի տեսախցիկների ձայնագրությունները ձեռք բերել, ինչը հերքել է Է. Մարուքյանի վարորդի խոսքերը: