Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:49
Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը | «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա | Ռազմական գործողությունների հետևում Թուրքիայի ականջները չտեսնելն ու ՌԴ-ին թիրախավորելը միտումնավոր քայլ է՝ մեր դաշնակցի հետ հարաբերությունները սրելու․ Աբրահամ Գասպարյան | Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան | ԱՄՆ արեւմտյան նահանգներում 1.5 միլիոն հեկտար ծածկող գրեթե 70 խոշոր հրդեհ է տեղի ունեցել |

Սփյուռք

Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո)
Մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում (վիդեո)
09/08/2020 10:18

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում: Լիբանանի խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Հակոբ Թերզյանը իր  ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են դիմավորում Հայաստանից ժամանած պաշտոնյաներին եւ բեռնաթափում ինքնաթիռը:

Նշենք, որ երեկ  տեղի ունեցավ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի առաջին չվերթը, որով դեղորայք և բժշկական պարագաներ են ուղարկվել Լիբանանի ժողովրդին:

Այսօր եւ օգոստոսի 11-ին տեղի ուեննալիք չվերթներով օգնություն կուղարկվի հայ համայնքին, մասնավորապես՝ գույք, պարենամթերք՝ այն ամենն, ինչի կարիքն այժմ զգում է տեղի հայությունը: