Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 22:38
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեի գրավման լուրերի մասին | Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան | Պետք է ռազմական գործողությունները դադարեցնել եւ զորքերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքին վերադարձնել. ԵԺԿ | Պետք է ռազմական գործողությունները դադարեցնել եւ զորքերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքին վերադարձնել. ԵԺԿ | Սահմանափակված է Հայաստանի տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար | Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել | Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել | Մի քանի օրում հակառակորդին պետ է ծնկի բերենք. դա հաջողվելու է մեզ. Արայիկ Հարությունյանն՝ ազատամարտիկներին (վիդեո) |

Սփյուռք

Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան
Նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան. Սինանյան
09/08/2020 10:11

Լիբանանում ՀՀ դեսպանատանը կան ցուցակարգրված լիբանանահայեր, ովքեր Հայաստան գալու և Հայաստանում բնակվելու ցանկություն ունեն։ Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում լրագրողներին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Սինանյանի խոսքով` դեսպանատանը ցուցակարգված մարդկանց կարելի է բաժանել են մի քանի կատեգորիաների։



«Առաջին կատեգորիայում այն մարդիկ են, որ բացահայտորեն ուզում  են գալ Հայաստան  և չեն կարող իրենց հնարավորություններով գալ։ Բնականաբար, մենք նախատեսում ենք, որ նույնիսկ Լիբանան հումանիտար օգնություն ուղարկող առաջին չվերթի ինքնաթիռով մարդիկ կարող է գան Հայաստան: Որքան հնարավոր է շուտ ՀՀ գալու ցանկություն հայտնած և դեսպանատանը ցուցակարգված լիբանանահայերի թիվը 40 է»,- ասաց Սինանյանը:

Նրա խոսքով՝ ցուցակարգվածների մյուս կատեգորիաներն ավելի մեծաթիվ են։

 «Սա այն մարդիկ են, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարող  հիմա գալ, որովհետև ուզում են իրենց անշարժ գույքի հարցը լուծել, ուզում են այս ավերածությունների հետո պարզել, թե ինչ վիճակում են իրենք գտնվում»,- ասաց Սինանյանը:

Զարեհ Սինանյանի խոսքով`Լիբանանում հայկական պատվիրակությունը  հանդիպումներ կունենա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի, առաջնորդարանների, կուսակցությունների ներկայացուցիչների, կրոնական խմբերի, հասրակական կազմակերպությունների հետ։

Նա նաև հայտնեց, որ Լիբանան մեկնող ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար  Սառա Անջագոլյանը,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։