Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:23
Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար | Նինոծմինդայում երիտասարդները կամավորագրվում են Արցախ մեկնելու համար | Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ | Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից | Արցախի Պաշտպանության բանակ խոցել է ադրբեջանական Ան-2 ինքնաթիռ. Շուշան Ստեփանյան | Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեի գրավման լուրերի մասին | Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան |

Իրավունք

Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել
Ռոբերտ Նազարյանի գործով դատարանը գիշերը որոշում է կայացրել
09/08/2020 09:42

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` օգոստոսի 8-ին մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը: «Որոշման արդյունքը դրական եմ գնահատում, դեռ չեմ ծանոթացել որոշման բովանդակությանը»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։



Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: