Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 22:13
Վերջին տվյալները շփման գծից ներկայացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը | ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի Արցախի վերաբերյալ | Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը որոշակի խմբերի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա մեր վերջին ճակատամարտն է և հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան | ՀԱՊԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 22:00, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ. | ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ | Ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել Մարտունու մոտակայքում. Արցախի նախագահի խոսնակ | Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել |

Իրավունք

Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
09/08/2020 09:37

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր` օգոստոսի 8-ին մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը: «Որոշման արդյունքը դրական եմ գնահատում, դեռ չեմ ծանոթացել որոշման բովանդակությանը»,- ասաց նա:



Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Նշենք, որ ՀՔԾ-ն այդ առնչությամբ տարածել էր հայտարարություն։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: