Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 22:54
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեի գրավման լուրերի մասին | Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան | Պետք է ռազմական գործողությունները դադարեցնել եւ զորքերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքին վերադարձնել. ԵԺԿ | Պետք է ռազմական գործողությունները դադարեցնել եւ զորքերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ եղած դիրքին վերադարձնել. ԵԺԿ | Սահմանափակված է Հայաստանի տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար | Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել | Ռուսաստանում Հայաստանի դեսպանը արցախցիների տարհանման մասին որևէ հայտարարություն չի արել |

Տարածաշրջան

ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ: ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ: ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
08/08/2020 16:23

Ադրբեջանի նախագահի վհուկների որսը հասավ պետական նավթային ընկերությանը՝ Սոքարին և պետական մյուս ընկերություններին: Իլհամ Ալիևը զայրացած ու կոշտ ձևակերպումներով դրանց մեղադրում է քիչ հարկեր վճարելու, անարդյունավետ աշխատելու մեջ: Ադրբեջանում պետական ընկերությունները քաղաքացիների շրջանում ամենավարկաբեկված կառույցներից են և դրանց աշխատանքը քննադատելով Իլհամ Ալիևը շարունակում է ձախողումների համար ուրիշներին մեղադրելու իր արշավը: Սրանից առաջ սկանդալով աշխտանքից ազատել էր արտգործնախարարին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Հիմա մեղադրում է պետական ընկերություններին, որոնք երեք տասնամյակ ենթարկվում են Ալիևների ընտանիքին ու մերձավորներին և մսխել են երկրի նավթագազային պոտենցիալը: Պետական ընկերությունների աշխատանքը պետք է լրջորեն ստուգվի և պետք է կառավարման նոր համակարգ ստեղծվի: Այսպես չի կարող շարունակվել: Այս հայտարարությունից ժամեր անց Իլհամ Ալիևը ստորագրեց որոշումը՝ պետական բոլոր ընկերությունները միավորեց մեկ հոլդինգի մեջ, որի տնօրենին կնշանակի ինքը: Սա նաև նշանակում է, որ, թեև Բաքվում փորձում են առայժմ քողարկել իշխանության համար ներընտանեկան պայքարը, Իլհամ Ալիևը փորձում է առայժմ իր ձեռքում պահել եկամտի հիմնական աղբյուր՝ նավթագազային սեկտորը: