Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 20:23
Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան | Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | «Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը գնացել է ՔՊ նիստին «պտիչկա»-ի համար. ներկաները զարմացել են | Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը (ֆոտո) | Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին |

Մամուլի տեսություն

Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am
Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. նախարարի 2 թեկնածու կա. hraparak.am
08/08/2020 15:16

«Հրապարակ»-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. մոտակա օրերին հնարավոր է նոր նախարար ունենանք: Թորոսյանի պաշտոնանկությունը կբացատրեն կորոնավիրուսի դեմ պայքարի տապալմամբ։

 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին նախարարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում, ինչն անհարմար իրավիճակ է ստեղծվել վարչապետի ընտանիքում։  Բանն այն է, որ առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է /լուսանկարում՝ աջից/, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։

Առաջիկայում պարզ կդառնա, թե Փաշինյաների ընտանիքի որ կլանը կհաղթի: