Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 19:16
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը (ֆոտո) | Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին | Հայտնի է դարձել, որ հիվանդությունից հետո ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է շարունակել ապաքինումը Գերմանիայի տարածքում: Նա մտադիր է մնալ Գերմանիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել վերակ | Նավալնին Գերմանիայում կմնա մինչև լիակատար ապաքինումը | Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները | Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափերով դիմավորեցին (տեսանյութ) | 2,5 տարի է զգուշացնում ենք, որ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված ձեր ճամարտակություններն ու վտանգավոր հակասություններով լցված նյուվասյուկիզմը լավ տեղ չի տանելու. Արտակ Զաքարյան | Լեվոն Բաղդասարյան Մարինա Խաչատրյան Ռոբերտ Մելքոնյան Արթուր Սիմոնյանը դիսլեքտիկ է Արթուր Ղազինյան Նիկոլն էլի խաբում ա Գեվորգ Պետրոսյան ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՍԱԴՈՒԼ Արթուր Թովմասյան Նիկոլ ջան, հրաժարական տուր, |

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը
«Ժողովուրդ»․ Հայկ Հարությունյանի գործով հարցաքննվել է Ալիկ Սարգսյանը
08/08/2020 15:11

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննված պաշտոնյաների անունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել էր նաեւ նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ինքնասպան եղավ Հայկ Հարությունյանը: Շուրջ 1 ամսից կլրանա նրա ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրգործով քննության մեկ տարին, եւ դեռեւս շատ հարցեր չեն էլ ստացել իրենց պատասխանները: Գործով նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Բացի այդ, հարցաքննությունների էին հրավիրվել տարբեր մարդիկ, որոնք պատմել են՝ Հարությունյանը ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Նշենք, որ Հայկ Հարությունյանը 1999–ից 2003 թվականները զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի, իսկ 2003–2008թթ` ոստիկանության պետի պաշտոնը։ 2010–2014 թվականները նա եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետը»,-գրում է թերթը։