Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:10
Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել | Տիգրան Ուլիխանյանը ևս վայր կդնի մանդատը | Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ | Վնասազերծման կենտրոնի պարզաբանումը՝ հղի կնոջ վրա շների հարձակման դեպքից | Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում. Պետրոսյան |

Առողջապահություն

Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան
Պարզ է՝ առողջապահության «պատասխանատուն» պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան
08/08/2020 15:09

Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր եւ ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած… Մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները: Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումները ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի հեռանալու կապակցությամբ։

Համոզված եմ, բոլորի համար պարզից էլ պարզ է, սա ում ձեռքի գործն է։ Պարզից էլ պարզ է, որ իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» եւ իր համար վտանգ են ներկայացնում։ Հիմա հարցն այլ է` միթե բժշկական համայնքը շարունակելո՞ւ է հանդուրժել այս ամենը: Մի՞թե բժշկական համայնքը կրկին չի կարողանալու համախմբվել: Մինչեւ ե՞րբ: Ժամանակն է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը համախմբվի ու իր վճռական խոսքն ասի»: