Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:56
Գեւորգ Պետրոսյանի ճեպազրույցն ընդհատվեց. նա ոստիկանների հետ երկար քայլեց, ներկայացրեց բժշկական փաստաթուղթ եւ տուգանվեց | Մետաքսե դիմակները լավագույնն են ճանաչվել #COVID_19-ի դեմ | «Մարդը տնական օղիով ու պինցետով պատրաստվում էր բուժել»․ ակցիա` կառավարության դիմաց | Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել | Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում | Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ եվ երեխայի հետ զբոսնելիս | Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը | «Ի՞ՆՉ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ 70 ՏԱՐԻ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ» |

Հայաստան

ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց
ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը 2 ամսով կալանավորվեց
08/08/2020 14:54

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

«Կալանավորման որոշումը մի բառով կնկարագրեմ` ապօրինի է, և պատահական չէր հենց Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի հերթապահության օրը միջնորդություն ներկայացնելն ու միջնորդության քննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը։ Ամբողջոությամն ապօրինի է թե գործը, թե մեղադրանքը եւ այս կալանք կիրառելը, ապօրինությունների շղթա է, որեւէ հիմք չկար կալանավորման»,- ասաց փաստաբանը`հավելելով, որ իրենք բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ ձերբակալվել։

Պաշտպանը հիշեցրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահելը:

«Մեղադրանքի առումով էլ որեւէ հիմք չկա, ընդամենը իմ պաշտպանյալը իր կողմ քվեարկելու համար է կալանավորվել, որեւէ ցուցմունք չկա, ընդամենը սա է»,- հավելեց նա նա: