Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 19:27
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը (ֆոտո) | Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին | Հայտնի է դարձել, որ հիվանդությունից հետո ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է շարունակել ապաքինումը Գերմանիայի տարածքում: Նա մտադիր է մնալ Գերմանիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել վերակ | Նավալնին Գերմանիայում կմնա մինչև լիակատար ապաքինումը | Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները | Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափերով դիմավորեցին (տեսանյութ) | 2,5 տարի է զգուշացնում ենք, որ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված ձեր ճամարտակություններն ու վտանգավոր հակասություններով լցված նյուվասյուկիզմը լավ տեղ չի տանելու. Արտակ Զաքարյան | Լեվոն Բաղդասարյան Մարինա Խաչատրյան Ռոբերտ Մելքոնյան Արթուր Սիմոնյանը դիսլեքտիկ է Արթուր Ղազինյան Նիկոլն էլի խաբում ա Գեվորգ Պետրոսյան ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՍԱԴՈՒԼ Արթուր Թովմասյան Նիկոլ ջան, հրաժարական տուր, |

Հայաստան

Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր
Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր
08/08/2020 14:46

Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության գործով դատարանը գնաց  խորհրդակցական  սենյակ, որոշումը կհրապարկվի այսօր:  Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, լրագրողներին ասաց  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը: «Դատարանի որոշումը չի հրապարակվել, կհրապարակվի պատրաստ լինելուն պես, միջնորդության քննարկումը ավարտել ենք, սպասում ենք որոշման հրապարակմանը»,- ասաց նա: Նշենք նաեւ, որ դատարանում այսօր քննվել է նաեւ նրա ձերբակալման որոշումը:

 

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Նշենք, որ ՀՔԾ-ն այդ առնչությամբ տարածել էր հայտարարություն։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: