Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 22:15
Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ունեցել անունը՝ Մոնթե | Վերջին տվյալները շփման գծից ներկայացնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը | ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կանցկացնի Արցախի վերաբերյալ | Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը որոշակի խմբերի համար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա մեր վերջին ճակատամարտն է և հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան | ՀԱՊԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 22:00, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ. | ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ |

Քաղաքականություն

Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է. Սերգեյ Բագրատյան
Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է. Սերգեյ Բագրատյան
08/08/2020 13:07

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավտորիտարիզմի վերադարձը բացառվում է. դեմոկրատական Հայաստանի բանակն ուժեղ է ավտորիտար Ադրբեջանի բանակից, որովհետև հայկական բանակում գործում է օրենքի ուժը, իսկ ադրբեջանական բանակում՝ ուժի օրենքը: Հայ զինվորն այլևս չի բողոքում անարդարությունից, բանակում տիրող հոռի բարքերից, սնունդից, հագուստից: Ծառայության ժամկետն ավարտած տղաները շարունակում են ծառայությունը, որպեսզի իրենց անփորձ եղբայրներին մենակ չթողնեն:Սա ցնցող է: Հայ զինվորը գործում է ազատ ոգով, հայրենիքի գիտակցված նվիրումով: Ազատ ոգով հայ զինվորը Տավուշում պաշտպանեց Հողը Հայրենյաց…

 

Հ.Գ. Քաղաքական կարճամտություն է պահանջել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը, ով հրաշալի կատարեց իր առջև դրված խնդիրը…կամ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականը, ով լուռ ու անտրտունջ զսպում է թե բնական, թե արհեստածին աղետները…կամ Պապիկյանի հրաժարականը, ով որտեղ ինչ ճանապարհ է տեսնում՝ բռնում ասֆալտում է…ու փոխանակ ասֆալտի փողն ուտի՝ պարգևավճար է ստանում …

Ինչպես կարելի է չգնահատել նման մարդկանց նվիրումը..

Ականջդ կանչի Նժդեհ. ասում էր՝ հայի տականքն անգերազանցելի է…

Հ.Գ. իհարկե կան պաշտոնյաներ, որոնք մեղմ ասած՝ իրենց տեղում չեն. և որոնք այո, պետք է ազատեն զբաղեցրած պաշտոնները, ինչին մենք հաճախակի ականատես ենք լինում և լինելու ենք…բայց բոլորին սևացնելու իրավունք որևէ մեկին տրված չէ…

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՈԳՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ…

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ…»: