Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/09/2020 00:09
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները | «Նման ցուցադրությունն այն փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը, սադրանք է». Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի փողոցից | Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը | «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա | Ռազմական գործողությունների հետևում Թուրքիայի ականջները չտեսնելն ու ՌԴ-ին թիրախավորելը միտումնավոր քայլ է՝ մեր դաշնակցի հետ հարաբերությունները սրելու․ Աբրահամ Գասպարյան |

Առողջապահություն

ԱՆ խոսնակն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի աշխատանքից ազատման դիմումին
ԱՆ խոսնակն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի աշխատանքից ազատման դիմումին
08/08/2020 12:57

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրադառնալով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից հեռացման դիմումին, ուզում եմ հիշեցնել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց է սկսվել: Նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։

 

Նախարարի հրամանով երկու բժշակական կենտրոնների ՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեններն արդեն իսկ ազատված են պաշտոնից՝ կապված նոր կենտրոնի ձևավորման գործընթացի հետ։ Երկու կենտրոնների միացումից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է նախարարը։

Պարոն Դավիդյանցին առաջարկվել է նաև շարունակել համագործակցությունն իր համար ընդունելի այլ ֆորմատներով, օրինակ` գիտական, ուսումնական գործունեությամբ զբաղվելու:

Նախարարությունը և նախարարը բարձր են գնահատում Մհեր Դավիդյանցի ներդրումը համավարակի դեմ պայքարի աշխատանքներում և ցավում են նրա նման որոշման համար»։