Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:22
Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար | Նինոծմինդայում երիտասարդները կամավորագրվում են Արցախ մեկնելու համար | Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ | Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից | Արցախի Պաշտպանության բանակ խոցել է ադրբեջանական Ան-2 ինքնաթիռ. Շուշան Ստեփանյան | Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեի գրավման լուրերի մասին | Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան |

Տարածաշրջան

Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը
Ադրբեջանում պայթել է SOCAR գազատարը
08/08/2020 00:46

Ուրբաթ երեկոյան՝ օգոստոսի 7-ին, Արդբեջանի Գաջիգաբուլի շրջանում գազատար է պայթել, այնուհետեւ բռնկվել է հրդեհ, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը, հաղորդում է Sputnik-Ադրբեջանը։ ԱԻՆ-ի թեժ գծին հրդեհի մասին հաղորդագրությունը ստացվել է երեկոյան 9-ին։ Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել գազատարի վրա, որը պատկանում է Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային ընկերությանը (SOCAR)։ Կրակը մարելու համար դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ-ի Պետական հակահրդեհային ծառայության հրժեջները։ Ընկերությունում հաստատել են տեղեկատվությունը, որ տուժել է SOCAR գազատարը։

 

Դեպքի պատճառը դեռեւս հայտնի չէ։ Պետական նավթային ընկերությունում, որին պատկանում է գազատարը, ենթադրում են մետաղական կոռոզիա։

SOCAR ընկերության միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովի հաղորդմամբ՝ դա ընկերության հիմնական գազատարներից մեկն է։

Վթարը տեղի է ունեցել «Գալմազ-Գազիմամեդ» 720 միլիմետր տրամագծով գազատարի 23-րդ կիլոմետրի վրա։ Խողովակաշարը շահագործման էր հանձնվել 1975 թվականին։