Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 21:25
ՖՈՏՈ. Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն Սպիտակաշեն գյուղում | Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. ԱՀ նախագահ | ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում | Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 28.09.2020 | Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան | Նյութական միջոցների մասին տեղեկությունների համար դիմել ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն. ՊՆ խոսնակ |

Հայաստան

Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն
Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը նորից կհավաքվեն
06/08/2020 00:21

Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց:  Ակցիայի մասնակիցները գնացին տուն` խոստանալով վաղը նորից հավաքվել եւ շարունակել բողոքի ակցիան: Նշենք, որ մինչ այս ակցիայի մասնակիցները նստացույց էին անցկացնում: Մեծ թվով ոստիկաններ հսկում են խաղաղ բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաեւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։

Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։