Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 22:09
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա մեր վերջին ճակատամարտն է և հակառակորդին պիտի ծնկի բերենք. Արայիկ Հարությունյան | ՀԱՊԿ-ը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 22:00, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ. | ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ | Ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել Մարտունու մոտակայքում. Արցախի նախագահի խոսնակ | Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել | Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը |

Սփյուռք

Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո
Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին․ ՀՅԴ Բյուրո
05/08/2020 23:27

Հայ Յեղափոխական Դաշնակցության ամբողջ ընտանիքի անունից, ի հայրենիք եւ ի սփյուռս աշխարհի, մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին եւ լիբանանահայությանը, Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր պայթյունի հետեւանքով արձանագրված մարդկային, բարոյական եւ նյութական հսկայական կորուստների եւ վնասների համար: Այս մասին ասված է օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոյի հայտարարույունում։  «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին, կամք ու կորով` լիբանանահայ մեր քույրերին եւ եղբայրներին, դժվարին այս դրությունը հաղթահարելու համար: Մեկ անգամ եւս հաստատում ենք, որ Լիբանանի հայ համայնքը եղել է, կա ու կմնա հայ ժողովրդի մի կարեւոր օղակը, որ մշտապես ու անվերապահորեն առավելագույնն է նվիրաբերել մեր ժողովրդի հավաքական զոհասեղանին, եւ մղձավանջային պայմանների բերմամբ այսօր ինքն է հայտնվել   աննախադեպ լրջագույն մարտահրավերների առաջ: Անցած մեկ տարվա   ընթացքում երկրում տիրող քաղաքական անկայունությւնը, սոցիալ-տնտեսական-ֆինանսական ճգնաժամը, թագավարակը եւ այս ամենին զուգահեռ սարսափելի պայթյունն իրավամբ դարձել է անտանելի ու անըմբնելի մարդկային բանականության համար», ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում։

ՀՅԴ Բյուրոն  պայթյունի առաջին  րոպեներից մշտական կապի մեջ է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի հետ եւ մոտիկից հետեւում է իրադարձությունների զարգացումներին:

«Վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր պետությունները գործնական օժանդակություն կցուցաբերեն լիբանանահայ համայնքին: Կոչ ենք անում հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին այս ծանր պահին ամուր կանգնել լիբանանահայության կողքին:

Հայ Յեղափոխական Դաշնակցության բոլոր կառույցները, ինչպես նաեւ մեր ուղեկից միությունները` ՀՕՄ-ը,  Համազգայինը, ՀՄԸՄ-ն իրենց ամբողջ ներուժն արդեն իսկ զորաշարժի են ենթարկել՝ Լիբանանի հայության օժանդակելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրավենք այս արհավիրքը եւ մեկ անգամ եւս ապացուցենք մեկ ու միասնական ազգ լինեու մեր հավատամքը», նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում: