Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 29/09/2020 00:05
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները | «Նման ցուցադրությունն այն փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը, սադրանք է». Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի փողոցից | Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը | «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա | Ռազմական գործողությունների հետևում Թուրքիայի ականջները չտեսնելն ու ՌԴ-ին թիրախավորելը միտումնավոր քայլ է՝ մեր դաշնակցի հետ հարաբերությունները սրելու․ Աբրահամ Գասպարյան |

Աշխարհ

Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին
Facebook-ը Instagram-ում գործարկում է TikTok-ի մրցակցին
05/08/2020 23:20

Ամերիկյան Facebook ընկերությունը հայտարարել է իր Instagram սոցիալական ցանցի հիման վրա ամբողջ աշխարհում Instagram Reels ծառայության գործարկման մասին, որը նման է չինական TikTok հավելվածին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այսօր մենք ներկայացնում ենք Instagram Reels-ը՝ նոր ծառայություն Instagram-ում՝ կարճ ժամանցային տեսահոլովակներ ստեղծելու եւ դիտելու համար»,- ասված է ընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

15 վայրկյան տեւողությամբ տեսանյութ նկարահանելու համար բավական է Instagram-ի բջջային հավելվածում բացել տեսախցիկը եւ ներքեւում տեղադրված վահանակի վրա ընտրել համապատասխան գործառույթը: Հեղինակը կկարողանա օգտագործել տեսամոնտաժի տարբեր գործիքներ եւ երաժշտություն ընտրել ձայներիզից: Հնարավոր է տեսանյութը ձայնագրել սեփական ձայնով (հետագայում այն կարելի է հասանելի դարձնել այլ օգտատերերին):

Ինչպես եւ TikTok-ում, Instagram Reels-ում տեսանյութերը կարող են լինել կամ մասնավոր, կամ հասանելի սոցիալական ցանցի բոլոր օգտատերերին՝ դրա համար պարզապես անհրաժեշտ է համապատասխան կերպով փոխել կարգավորումները: