Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 21:40
Աղբյուր․ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով | Հակառակորդը Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում լայնամասշտաբ գործողություն է սկսել | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը | «Մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք». Արայիկ Հարությունյան | ՖՈՏՈ. Հակառակորդի խոցված ԱԹՍ-ն Սպիտակաշեն գյուղում | ՊԲ 46 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով |

Աշխարհ

ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել
ԱՄՆ-ում բողոքի ցույցերի սկսվելուց հետո ՀԴԲ-ն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել
05/08/2020 22:59

Մայիսի վերջից Հետաքննությունների դաշնային բյուրոն ներքին ահաբեկչության գործերով 300-ից ավելի հետաքննություն է սկսել եւ ձերբակալել մոտ 100 մարդու՝ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, որը դարձել է Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ բողոքների կենտրոն: Այս մասին հայտարարել է Տեխասի Հյուսիսային շրջանի ավագ դաշնային փաստաբան Էրին Նիլի Քոքսը, ով արդարադատության նախարարությունում «հակակառավարական ծայրահեղականների» գործով նոր ձեւավորված աշխատանքային խմբի համանախագահն է, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նա Կոնգրեսում օրենսդիրներին հայտնել է, որ առաջին հետաքննությունը սկսվել է մայիսի 28-ին, երեք օր անց այն բանից հետո, երբ աֆրոամերիկացի Ֆլոյդը մահացավ Մինեսոտայի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության կողմից կալանավորվելիս: Նրա մահը համաժողովրդական բողոքների հանգեցրեց:

Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը արդարադատության նախարարության աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարել էր հունիսի վերջին՝ նշելով, որ «հակակառավարական ծայրահեղականները կատարել են աններելի բռնություններ՝ հասարակական կարգը խաթարելու համար»:

Աշխատանքային խմբին հանձնարարված է հավաքել «մանրամասն տեղեկատվություն այն անձանց, ցանցերի եւ շարժումների մասին, որոնք զբաղվում են բռնի հակակառավարական ծայրահեղական գործողություններով»: Խումբը բաղկացած է դատախազներից եւ ՀԴԲ գործակալներից, եւ դրա համանախագահներից է Նյու Ջերսի նահանգի դատախազ Քրեյգ Կարպենիտոն: