Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 21:56
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ | Ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել Մարտունու մոտակայքում. Արցախի նախագահի խոսնակ | Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել | Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | Աղբյուր․ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով | Հակառակորդը Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում լայնամասշտաբ գործողություն է սկսել |

Հայաստան

Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. «Մեդիա պաշտպան»
Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում. «Մեդիա պաշտպան»
05/08/2020 15:55

2020թ.-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ «Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 276 հոդված, որոնցից 95-ը եղել է բացասական, 34-ը՝ դրական, 147-ը՝ չեզոք։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մնում է ամենաքննադատվող քաղաքական գործիչների շարքում։

Աչաջրի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը նշում է, որ նախարարի հրամանով կասեցվել է Առողջության կենտրոնի՝ Մանկաբարձական տեսակով զբաղվելու իրավունքը (Աչաջրի ծննդատունը)։ Նա նաև հավելում է, որ արել է ամեն ինչ, որպեսզի ծննդատան աշխատանքը չկասեցվի, բայց իր ջանքներն ապարդյուն են եղել։

Ֆեյսբուքյան օգտատեր Բաբկեն Հարությունյանն էլ անդրադառնալով թեմային՝ գրել է. «Արսենի ստացած տարեկան պարգևավճարն ավելի շատ է, քան Աչաջրի ծննդատան տարեկան բյուջեն»։

Մամուլում անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի թեմային. «Հակահամաճարակային պայքարը երեք ձախողված խորհրդանիշ ունի՝ նոն–ստոպ ռեժիմով դիմակներից խոսող և մեղքն այլոց վրա գցող Նիկոլը, հակասահմանադրական մարմին գլխավորող, Նիկոլի համար քավության նոխազ աշխատող պարետը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»։

Համացանցում ֆլեշմոբ էր սկսվել, որով պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականները։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման և այլ ոլորտներում իրականացրած քայլերը», - նշված է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հաղորդագրության մեջ: