Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:45
«Մարդը տնական օղիով ու պինցետով պատրաստվում էր բուժել»․ ակցիա` կառավարության դիմաց | Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել | Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում | Գուրգեն Դաբաղյանը՝ կնոջ եվ երեխայի հետ զբոսնելիս | Մկրտիչ Արզումանյանի հումորային հրապարակումը | «Ի՞ՆՉ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ, ԵԹԵ 70 ՏԱՐԻ ԵՐԿԻՐ ԿԱՌՈՒՑԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ» | Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին | Վարկային արձակուրդները եւ համաներումները Հայաստանում հնարավոր են. փորձագետը նշել է լուծման ուղիները |

Աշխարհ

ԶԼՄ-ներ. Իսպանիայի նախկին ղեկավարի՝ երկրից հեռանալու մասին որոշումն ընդունվել է թագավորի հետ հանդիպման ժամանակ
ԶԼՄ-ներ. Իսպանիայի նախկին ղեկավարի՝ երկրից հեռանալու մասին որոշումն ընդունվել է թագավորի հետ հանդիպման ժամանակ
05/08/2020 14:42

Իսպանիայի նախկին ղեկավար Խուան Կառլոս I-ի՝ երկրից հեռանալու մասին որոշումն ընդունվել է նրա որդու՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է El Pais-ը: Խուան Կառլոս I-ը լքել է Մադրիդը օգոստոսի 2-ին, հաջորդ օրը հատել է Պորտուգալիայի հետ սահմանը: Պարբերականի հաղորդմամբ՝ նա մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն: 

Այն ժամանակվանից, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը այս տարի հետաքննություն է սկսել, իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են շվեյցարական մեկ այլ հետաքննության տվյալներ, ըստ որի՝ Խուան Կառլոսը միլիոնավոր եվրո է ստացել Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլահից:

Իր կառավարման վերջին տարիներին սկանդալներից մտահոգված Խուան Կառլոսը 2014-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդի Ֆիլիպ VI-ի՝ կորցնելով Իսպանիայի սահմանադրությամբ իրեն ընձեռված անձեռնմխելիությունը։

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆիլիպը Սաուդյան Արաբիայից 65 միլիոն եվրո օֆշորային հաշվի շահառուն է, Ֆիլիպը հրաժարվեց ապագա անձնական ժառանգությունից, որը նա կարող էր ստանալ նախկին թագավորի կողմից: Ֆիլիպը նաեւ հորը զրկեց տարեկան 194 232 եվրո կենսաթոշակից:

Թագավորական պալատը հերքում է, որ Ֆիլիպն իմացել է իր հոր ենթադրյալ ֆինանսական խախտումների մասին:

82-ամյա Խուան Կառլոս I-ը պետության ղեկավարն էր 1975-2014 թվականներին: Մոտ 58 տարի նա ապրել է Մադրիդում Սարսուելի պալատում: