Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 21:12
Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել | Տիգրան Ուլիխանյանը ևս վայր կդնի մանդատը | Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ | Վնասազերծման կենտրոնի պարզաբանումը՝ հղի կնոջ վրա շների հարձակման դեպքից | Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում. Պետրոսյան |

Տնտեսություն

«Լիդիան Արմենիա». Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ
«Լիդիան Արմենիա». Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ
05/08/2020 13:45

Ամուլսարի տարածքում երեկ շիկացած իրավիճակից հետո այսօր «Լիդիան Արմենիա»-ն տարածել է հայտարարություն՝ նշելով, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

««Լիդիան Արմենիան» պաշտոնապես հայտարարում է, որ ընկերությունը շարունակելու է լինել Հայաստանի այն բացառիկ ընկերություններից, որ որևէ պարագայում չի շեղվելու օրենքի տառից, որքան էլ դա դժվար լինի:

Ընկերությունը չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ: Ընկերությունը շարունակելու է պայքարել իր օրիանական իրավունքները վերականգնելու համար, ի հեճուկս բոլոր այն ուժերի, որոնք փորձում են ապօրինի գործողություններով տապալել երկրի խոշորագույն և օրինակելի ներդրումը:

«Լիդիան Արմենիան» հայտարարում է, որ չի դառնալու քաղաքական խաղաքարտ որևէ ուժի համար:

Ողջ աշխարհը արդեն երկու տարի հետևում է այս աննախադեպ ապօրինությանը, որը խարան է թողել Հայաստանի հեղինակության վրա: «Լիդիան Արմենիան» կառավարությանը և ոստիկաությանը կոչ է անում վերականգնել օրենքը և կանգնել օրենքի երկամյա ոտնահարումից տուժած հազարավոր քաղաքացիների իրավունքների կողքին»։