Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:26
Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար | Նինոծմինդայում երիտասարդները կամավորագրվում են Արցախ մեկնելու համար | Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ | Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից | Արցախի Պաշտպանության բանակ խոցել է ադրբեջանական Ան-2 ինքնաթիռ. Շուշան Ստեփանյան | Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեի գրավման լուրերի մասին | Նման ստախոս իշխանության հետ, ինչպիսին Ադրբեջանում է, երկխոսությունը հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան |

Աշխարհ

Հոնկոնգյան իշխանությունները երկու շուկա են փակել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կապակցությամբ
Հոնկոնգյան իշխանությունները երկու շուկա են փակել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կապակցությամբ
05/08/2020 12:47

Հոնկոնգյան սանիտարական իշխանությունները ժամանակավորապես մթերային  երկու շուկա են փակել` մեգապոլիսում կորոնավիրուսով վարակման մի շարք նոր դեպքերի կապակցությամբ: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է RTHK ռադիոկայանը: Խոսքը շուկաների մասին է, որոնք տեղակայված են քաղաքի մայրցամաքային հատվածի Հունհոմ եւ Տոգուավան թաղամասերում: Այս շաբաթ վարակվածների թվում էին այդ շուկաների մի քանի աշխատակից, այդ թվում` ձկնավաճառներ: Դա մտավախություն էր առաջացրել, որ շուկաները կարող են վարակի թեժ օջախներ դառնալ, ինչպես դա եղավ Ուհանում եւ Պեկինում կորոնավիրուսի բռնկումների ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս երկու օբյեկտներն էլ փակ են ախտահանման համար: Երեքշաբթի դրանց զննվել են բժիշկների կողմից, ովքեր նմուշներ են վերցրել փորձաքննության համար, այդ թվում` ձկների կտրման տախտակների վրայից: Մասնագետները ուսումնասիրում են վիրուսի տարածման հնարավոր եղանակները, բայց կարծում են, որ ծովամթերքները, ամենայն հավանականությամբ, չէին կարող վարակի աղբյուր դառնալ:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հոնկոնգում համաճարակաբանական իրավիճակը զգալիորեն վատթարացել է: Երեքշաբթի այստեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել էր 80-ով` հասնելով 3 669-ի: Մահացել էր առնվազն 42 հիվանդ:

Տեղական իշխանություններն անցյալ շաբաթ խստացրել էին սահմանափակիչ միջոցառումները: Բնակչությանն արգելվում էր հավաքվել ավելի քան երկու հոգանոց խմբերով եւ առանց պաշտպանիչ դիմակի հայտնվել ցանկացած վայրում: Հուլիսի 31-ին որոշում էր կայացվել Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի Օրենսդիր խորհրդի` սեպտեմբերին նախատեսված ընտրությունները մեկ տարով հետաձգելու մասին:

Ավելի վաղ Հոնկոնգի իշխանությունները քաղծառայողներին տեղափոխել էին հեռավար ռեժիմով աշխատանքի, ինչպես նաեւ երկարաձգել էին մի շարք սահմանափակումներ` կապված մարզադահլիճների, լողավազանների, բարերի, լողափերի, գիշերային ակումբների, կինոթատրոնների եւ տեղական «Դիսնեյլենդ»-ի փակման հետ: