Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 21:21
Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. ԱՀ նախագահ | ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում | Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 28.09.2020 | Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան | Նյութական միջոցների մասին տեղեկությունների համար դիմել ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն. ՊՆ խոսնակ | Շատ խելացի, հարգված երիտասարդ էր. համայնքապետը՝ զոհված Գևորգ Գալոյանի մասին | «Դիրքային փոփոխություն եղել է». Արթուր Սարգսյան | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող |

Աշխարհ

Լիբանանի վարչապետը նշել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը
Լիբանանի վարչապետը նշել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը
05/08/2020 10:37



Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը որպես Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, նշել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը վեց տարի շարունակ, նշվում է Լիբանանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չեմ հանգստանա, քանի դեռ չենք գտել կատարվածի պատասխանատուին` պատասխանատվության ենթարկելու եւ ամենախիստ պատիժը կիրառելու համար, քանի որ անընդունելի է, որպեսզի ամոնիումի նիտրատի այդպիսի խմբաքանակ, որը 2.750 տոննա է կշռում, առանց կանխարգելիչ միջոցների 6 տարի գտնվի պահեստում, ինչը սպառնում է քաղաքացիների անվտանգությանը»,- հայտարարել է վարչապետը:

Ընդ որում, Դիաբն առաջարկել է հանձնաժողով ստեղծել` միջադեպը հետաքննելու համար, որը 48 ժամվա ընթացքում պետք է պարզի կատարվածի պատճառը եւ հայտնաբերի պատասխանատուներին: