Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 21:54
Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | Լայնածավալ ռազմական գործողություններ՝ արցախա-ադրբեջանական սահմանին․ թարմացվող | Աղբյուր․ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով | Հակառակորդը Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում լայնամասշտաբ գործողություն է սկսել | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան | Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան |

Life

Թուրքական լրատվամիջոցը հրապարակել է ուկրաինացի թոփ մոդելի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութը
Թուրքական լրատվամիջոցը հրապարակել է ուկրաինացի թոփ մոդելի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութը
05/08/2020 09:58

 

 

Թուրքական Snob Magazin պարբերականը հրապարակել է ուկրաինացի մոդել Դարյա Կիրիլյուկի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունը Չեշմե հանգստավայրում։

Ավելի վաղ Կիրիլյուկն Insatgram-ում հայտնել էր, որ Մոմո լողափին դարձել է անվտանգության աշխատակիցների զոհը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ չորս աղջիկ է ծեծի ենթարկվել։ Լողափի ադմինիստրատորները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել դրա տարածքից դուրս եւ իր աշխատակիցները դրան առնչություն չունեն։

Կադրերում, որոնք նկարահանվել են տեսահսկող սարքերի կողմից, երեւում է մի քանի հոգու մասնակցությամբ ծեծկռտուքը։ Ընդ որում, հաղորդվում է, որ ուկրաինացի մոդելին կարող էր ծեծի ենթարկել նրա ընկերը։

Կիրիլուկը պարբերականի Instagram-յան էջի մեկնաբանություններում հայտարարել է, որ իր ընկերներն «իրեն երբեք չի ծեծել»։ «Ես հետտրավմատիկ սթրես եմ ապրել այն պատճառով, որ ինձ ծեծի են ենթարկել Մոմոյում։ Սա խենթություն է։ Իմ ընկերը փորձում էր հանգստացնել ինձ»,- պարզաբանել է մոդելը։

Թուրքիայի մշակույթի ու տուրիզմի նախարարությունից «ՌԻԱ Նովոստսի»-ին հայտնել են, որ լողափը, ուր, ենթադրաբար, ծեծի են ենթարկել Կիրիլյուկին, փակ է 15 օրով։

news.am