Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:35
Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան | ԱՄՆ արեւմտյան նահանգներում 1.5 միլիոն հեկտար ծածկող գրեթե 70 խոշոր հրդեհ է տեղի ունեցել | Արցախն է կանչում՝ օգնության հասեք .💙💛 Ջավախքցիները երգում են | Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար | Նինոծմինդայում երիտասարդները կամավորագրվում են Արցախ մեկնելու համար | Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ | Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից |

Life

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված երիտասարդ տղայի դի
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. տան բակում հայտնաբերվել է ծառից կախված երիտասարդ տղայի դի
04/08/2020 22:51

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 19:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի տներից մեկի այգում ծառից կախված երիտասարդ տղայի դի կա: Նշված վայր են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային քննչական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մինչ փրկարարների ժամանումը, ոստիկաններն ու քաղաքացիները ծառից իջեցրել են նույն հասցեի բնակիչ, 25-ամյա Ե. Գ.-ի դին:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում