Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:54
«Նման ցուցադրությունն այն փողոցում, որտեղ գտնվում է Հայոց պատրիարքությունը, սադրանք է». Կարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ստամբուլի փողոցից | Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը | «Ցրվենա Զվեզդայի» տնօրեն․ Չենք ցանկանում օգտագործել հայ ժողովրդի այս վիճակը մեր օգտին | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Արցախի արտգործնախարար. Մենք չենք վախենում Ադրբեջանի վարձած վարձկաններից | Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա | Ռազմական գործողությունների հետևում Թուրքիայի ականջները չտեսնելն ու ՌԴ-ին թիրախավորելը միտումնավոր քայլ է՝ մեր դաշնակցի հետ հարաբերությունները սրելու․ Աբրահամ Գասպարյան | Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան |

Տարածաշրջան

NYT. Թուրքիան ՆԱՏՕ-ի համար դարձել է «փիղ սպասքի կրպակում»
NYT. Թուրքիան ՆԱՏՕ-ի համար դարձել է «փիղ սպասքի կրպակում»
04/08/2020 22:26

Արեւմտյան արժեքներից Թուրքիայի հեռացումն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ ագրեսիան չի դիտարկվում ռազմական դաշինքի շրջանակում, գրում է NYT-ը՝ հղում անելով դիվանագետներին: Թուրքիան, որը գործում է էլ ավելի ավտորիտար, ամբիցիոզ եւ համառ, ՆԱՏՕ-ի համար դարձել է «փիղ սպասքի կրպակում», եւ դաշինքում այդ խնդիրը չեն ցանկանում քննարկել, գրում է թերթը: Թուրքիան տարբեր հարցերով տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ: Նա անտեսում է ռուսական Ս-400-երի գնման դեմ ԱՄՆ հակազդեցությունը, բախվում է ֆրանսիական ֆրեգատի հետ, ռազմական հակամարտություն հրահրում Հունաստանի հետ՝ տարածքային իրավունքների եւ Արեւելյան Միջերկրածովում ծովային ռեսուրսների պատճառով:

«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը քննարկվում է ՆԱՏՕ-ում, բոլորը մտածում են Ս-400-երի մասին, եւ ոչ ոք դրա մասին չի խոսում»,-ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը:

ՆԱՏՕ-ում ենթադրում են, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ինչ-որ կերպ կլուծեն ռուսական հրթիռների հետ կապված հարցը: Սակայն ամերիկացի քաղաքական գործիչները, որոնք ցանկանում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, տարաձայնություններ ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով աջակցում է Էրդողանին:          

Եվրամիությունն ու ՄԱԿ-ը եւս հստակ քաղաքականություն չունեն Թուրքիայի կամ Լիբիայի նկատմամբ: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ամանդա Սլոաթը:

Թերթի հետ զրույցում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ ասել են, որ այժմ Թուրքիան բաց մարտահրավեր է դաշինքի ժողովրդավարական արժեքներին եւ նրա կոլեկտիվ պաշտպանությանը, սակայն չափազանց հզոր եւ ռազմավարապես կարեւոր է:

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով ՝ քանի որ ՆԱՏՕ-ն գործում է կոնսենսուսի հիմքով, Թուրքիայի կողմից վետոն կարող է խանգարաել գրեթե ցանկացած քաղաքականության:

Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններն այն երկրների համար, որոնք նրան դուր չեն գալիս: Այդ երկրների թվում են՝ Իսրայել, Հայաստան, Եգիպտոս եւ ԱՄԷ, եւ ամիսների ընթացքում վետո է դրել Լեհաստանի եւ Բալթյան երկրների նկատմամբ դաշինքի պաշտպանական ծրագրերի վրա:

Թուրքիայի կառավարությունը նաեւ ցանկանում էր, որպեսզի ՆԱՏՕ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչի քրդական զինված խմբավորումները, այդ թվում նրանք, որոնք պայքարում են ջիհադիստական խմբավորումների դեմ, ինչը ՆԱՏՕ-ն չի ցանկացել անել: