Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 28/09/2020 23:28
Արցախն է կանչում՝ օգնության հասեք .💙💛 Ջավախքցիները երգում են | Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար | Նինոծմինդայում երիտասարդները կամավորագրվում են Արցախ մեկնելու համար | Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ | Զինուժ մեդիայի բացառիկ նկարահանումները արցախյան ռազմաճակատից | Արցախի Պաշտպանության բանակ խոցել է ադրբեջանական Ան-2 ինքնաթիռ. Շուշան Ստեփանյան | Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ |

Life

38-ամյա տղամարդը Վանաձորում մետաղյա ձողով 2 անգամ հարվածել 68-ամյա պահակին եւ սպանել նրան
38-ամյա տղամարդը Վանաձորում մետաղյա ձողով 2 անգամ հարվածել 68-ամյա պահակին եւ սպանել նրան
04/08/2020 21:37

Ոստիկանները բացահայտել են օգոստոսի 3-ին Վանաձորում կատարված սպանության դեպքը: Այս մասին  հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։

Դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում վնասվածք էր հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները ճշտել են կասկածյալի ինքնությունը և տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ժամը 12.45-ին Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին։ Նա հայտնել է, որ ինքն է մետաղյա ձողով երկու անգամ խփել պահակի գլխին:

Դեպքի վայրի զննությամբ հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է:

Տղամարդը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին։

Քննությունը շարունակվում է։