Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 20:59
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ | Ադրբեջանն ու Թուրքիան համագործակցում են՝ Հայաստանին հարվածեն, Փաշինյանը ձի է քշում, Ծառուկյան կալանավորում. Պետրոսյան | Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. Փաստինֆո | Իմ ասածներից ոչ մի բան սխալ դուրս չի եկել. Հրայր Թովմասյան | Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն եւ ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին | Ոստիկաններն առգրավեցին դագաղն ու բերման ենթարկեցին Նարեկ Մանթաշյանին |

Արցախ

Արցախում մարտավարական պարապմունքներ են անցկացվել
Արցախում մարտավարական պարապմունքներ են անցկացվել
04/08/2020 20:44

Երեւան: Մեդիամաքս: Արցախի Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ:

Անցկացվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մարտական կիրառման, զորքերի նստեցման շրջաններում հրամանատարների կողմից խնդիրների ճշգրտման եւ մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ընթացքում զորամասի կողմից իրականացվող գործողություններին առնչվող տարաբնույթ պարապմունքներ` հատուկ ուշադրություն դարձնելով դրանց կազմակերպման կարգին ու մեթոդիկային:

 

Ջալալ Հարությունյանն անհրաժեշտ ցուցումներ ու պարզաբանումներ է տվել, որոնք միտված են եղել պարապմունքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելուն` հատուկ ուշադրության դարձնելով հակառակորդի հավանական գործողություններին հակազդելու միջոցառումներին: