Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 19:31
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը (ֆոտո) | Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին | Հայտնի է դարձել, որ հիվանդությունից հետո ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է շարունակել ապաքինումը Գերմանիայի տարածքում: Նա մտադիր է մնալ Գերմանիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել վերակ | Նավալնին Գերմանիայում կմնա մինչև լիակատար ապաքինումը | Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները | Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափերով դիմավորեցին (տեսանյութ) | 2,5 տարի է զգուշացնում ենք, որ արցախյան բանակցային գործընթացի հետ կապված ձեր ճամարտակություններն ու վտանգավոր հակասություններով լցված նյուվասյուկիզմը լավ տեղ չի տանելու. Արտակ Զաքարյան | Լեվոն Բաղդասարյան Մարինա Խաչատրյան Ռոբերտ Մելքոնյան Արթուր Սիմոնյանը դիսլեքտիկ է Արթուր Ղազինյան Նիկոլն էլի խաբում ա Գեվորգ Պետրոսյան ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԴԱՍԱԴՈՒԼ Արթուր Թովմասյան Նիկոլ ջան, հրաժարական տուր, |

Սպորտ

ՀԲՖ նախագահի արտահերթ ընտրությունը տեղի չի ունեցել
ՀԲՖ նախագահի արտահերթ ընտրությունը տեղի չի ունեցել
04/08/2020 20:06

Օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի չի ունեցել: Ֆեդերացիան սպասում է ԱԻԲԱ-ի (մարզաձեւի միջազգային ֆեդերացիա) պատասխանին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց ՀԲՖ դեռեւս գործող նախագահ Արթուր Գեւորգյանը: «Ընտրությունները տեղի չեն ունեցել, քանի որ դեռեւս ԱԻԲԱ-ից պատասխան չունենք»,- ասել է Արթուր Գեւորգյանը: Ավելի վաղ ՀԲՖ նախագահը NEWS.am Sport-ին հայտնել էր, որ տեղի չի ունեցել նաեւ հուլիսի 30-ին նախատեսված գործադիր կոմիտեի նիստը:

«Հուլիսի 27-ին բռցնքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նամակով դիմել էր ֆեդերացիային եւ 14 կետերից բաղկացած հարցերի պարզաբանումներ պահանջել օգոստոսի 3-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ: Ֆեդերացիան այդ կետերին եւ հարցերին պատշաճ պատասխանել է անհրաժեշտ փաստաթղթերով եւ այժմ սպասում է ԱԻԲԱ-ի պատասխանին»,- նշել էր Արթուր Գեւորգյանը:

2020 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել է հետախուզում: Մայիսի 21-ին Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ, որ պաշտոնից հրաժարական կներկայացնի, եթե չդադարեցվեն իր դեմ ծավալվող քաղաքական հետապնդումները:

Հունիսի 14-ին Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում պաշտոնապես հայտարարեց իր հրաժարականի մասին եւ առաջիկայում նախագահի արտահերթ ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ:

Ավելի ուշ ֆեդերացիան ընտրությունների անցկացման օր նշանակեց օգոստոսի 3-ը, իսկ հուլիսի 29-ը թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, մինչ այս պահը երկու թեկնածու է առաջադրվել՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը եւ «Վիվառո» ընկերության ներկայացուցիչ Վահագն Բադալյանը:

Լուսինե Շահբազյան