Գովազդի համար զանգահարել      093 765 360
Երևան 25/09/2020 19:55
«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանը գնացել է ՔՊ նիստին «պտիչկա»-ի համար. ներկաները զարմացել են | Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը (ֆոտո) | Չինական SinoVac-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստ լինի 2021 թվականի սկզբին | Հայտնի է դարձել, որ հիվանդությունից հետո ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մտադիր է շարունակել ապաքինումը Գերմանիայի տարածքում: Նա մտադիր է մնալ Գերմանիայում այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել վերակ | Նավալնին Գերմանիայում կմնա մինչև լիակատար ապաքինումը | Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները | Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. նրան ծափերով դիմավորեցին (տեսանյութ) |

Արցախ

Արցախի նախագահը Լևոն Ադյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
Արցախի նախագահը Լևոն Ադյանին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
04/08/2020 19:49

Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Ադյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

Լևոն Ադյանի ստեղծագործություններում իր ուրույն տեղն է գտել հայրենի եզերքը, իսկ նրա՝ ականատեսի պատումները հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ադրբեջանական վայրագությունների մասին պատմական կարևոր վկայություններ են, որոնք ընթերցող հանրությանը իրազեկում են մեր հակառակորդի իրական դիմագծի և պետական մակարդակով իրականացրած ցեղասպանական գործողությունների մասին:

Այսօր էլ Լևոն Ադյանը շարունակում է իր գրչով ծառայել մեր ազգին ու ժողովրդին: Սրտանց շնորհավորելով նրա 80-ամյա հոբելյանը՝ երկար տարիների կյանք ու ամուր առողջություն եմ մաղթում մեր մեծ հայրենակցին»: